Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«Ես ունեմ ապագայի իմ օրակարգը, որ չի համապատասխանում Սերժ Սարգսյանի տեսալականի հետ»

«Ես ունեմ ապագայի իմ օրակարգը, որ չի համապատասխանում Սերժ Սարգսյանի տեսալականի հետ»
26.04.2014 | 12:50

«Ես չեմ կարծում, որ այսօր սահմանադրական բարեփոխումները հրատապ անհրաժեշտություն են: Մենք ունենք լրջագույն սոցիալ-տնտեսական խնդիրներ, որոնք առավել հրատապ լուծումներ են պահանջում: Բայց միևնույն ժամանակ՝ որպես քաղաքական ուժ՝ պատրաստ ենք քննարկումներին մասնակցել և մեր տեսակետները հայտնել: Ինձ ծանոթ է բարեփոխումների մեկ օրինակ, որը կարդալով՝ չեմ կարծում, որ այդ բարեփոխումները հրատապ անհրաժեշտություն են:
Ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումները նախաձեռնել է իր համար, որովհետև նա հստակ հայտարարեց, որ ինքը նպատակ չունի առաջադրվել ոչ նախագահի, ոչ վարչապետի պաշտոններում, ավելին՝ նա ասաց, որ իր համար քաղաքական գերակայություն է ՀՀԿ-ի որոշիչ դերակատարության ապահովումն ապագա խորհրդարանում: Հենց դա է մեր տարաձայնության պատճառների մեկը: Սերժ Սարգսյանի հետ մենք ընկերներ ենք, բայց կյանքում լինում է, որ ամեն մեկը գնում է իր ճանապարհով: Մենք հիմա գնում ենք մեր ճանապարհով, ես ունեմ ապագայի իմ օրակարգը, որ չի համապատասխանում Սերժ Սարգսյանի տեսալականի հետ»:

Դիտվել է՝ 795

Մեկնաբանություններ